ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Նորմեդ» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետության ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, հարմարավետ բժշկական կենտրոն է,որտեղ բնակչությանը ցուցաբերվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բարձրակարգ, բազմապրոֆիլ բժշկական օգնություն:
«Նորմեդ» բժշկական կենտրոնում գործում է նաև տնային կանչի ծառայությունը, որի շրջանակներում իրականացվում են բժիշկների խորհրդատվություն և անհրաժեշտ հետազոտություններ:

Իր գործունեության սկզբից ի վեր կենտրոնի աշխատանքային սկզբունքներն են՝

  • հետազոտությունների բարձր որակ,
  • բազմակողմանի համակարգված ծառայությունների մատուցում և տեղեկատվության տրամադրում,
  • հետազոտությունների կատարում կարճ ժամկետներում,
  • ճշգրիտ մատակարարման շղթա,
  • հարմարավետ միջավայր հիվանդների համար,
  • բժշկական տեղեկատվության գաղտնիություն,
  • մատուցված ծառայության որակի պարբերաբար գնահատում:

Առավելություններ պացիենտների համար՝

  • բարձրորակ հետազոտություններ և ծառայություններ
  • ժամանակակից բուժական սարքավորումներ և գործիքներ,
  • պացիենտների նկատմամբ ուշադրություն, բարեխղճություն, նրանց խնդիրների հասկացողություն և հոգատար արձագանք,
  • սեփական լաբորատորիայի առկայություն,ինչը հնարավորություն է տալիս բժշկին արագորեն ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն հիվանդի առողջական վիճակի մասին
  • բժշկական հետազոտության և բուժօգնության որակի ապահովում և հուսալիություն,
  • կայուն համագործակցություն և փորձի փոխանակում արտասահմանյան բժշկական կենտրոնների հետ,
  • հետազոտությունների արդյունքների տրամադրում էլեկտրոնային տարբերակով կամ ֆաքսով, ինչպես նաև պացիենտների ցանկության դեպքում՝ հայերեն տարբերակից բացի, նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Սկսած 2010 թվականից «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատոր հետազոտությունները վերահսկվում են որակի արտաքին գնահատման միջազգային CAP (College of American Pathologists) կազմակերպության կողմից: