Երկուշաբթիից շաբաթ
08:30-ից 17:00
Հասցե
ՀՀ, ք․ Երևան, Ներսիսյան 12/6
Էլեկտրոնային հասցե
contact@normed.am

Մեր մասնագետները

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնում բոլոր հետազոտություններն ու վիրահատական միջամտությունները իրականացվում են վերջին սերնդի բժշկական սարքավորումներով։

  • Հիվանդանոցային մաս
  • Անոթային վիրաբուժություն
  • Նյարդավիրաբուժություն
  • Կոլոռեկտալ վիրաբուժություն

Հիվանդանոցային մաս

«Նորմեդ» ԲԿ-ի ստացիոնար բաժանմունքը հագեցած է եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից վիրաբուժական սարքավորումներով (Karl Storz, Reda, Invidia, Mindray): Կենտրոնում վիրահատություններն իրականացվում են արտասահմանում վերապատրաստված բժիշկների կողմից: «Նորմեդ» բժշկական կենտրոնը տրամադրում է բժշկական օգնություն վիրաբուժության հետևյալ բնագավառներում՝

  • Անոթային վիրաբուժություն
  • Կոլոռեկտալ վիրաբուժություն
  • Նյարդավիրաբուժություն
  • Փոքր և միջին այլ վիրահատական միջամտություններ
  • Ստացիոնար բաժանմունքը հագեցած է բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալներով, թթվածնային ուղիներով, անձնական զարթուցիչով և անձնական հիգիենայի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել հիվանդի առողջական վիճակն ու մատուցել որակյալ բժշկական օգնություն:
  • «Նորմեդ» բժշկական կենտրոնում ցանկացած տեսակի վիրահատական ծառայությունից օգտվելու պարագայում պացիենտները անվճար օգտվում են ստացիոնար բաժանմունքի համալիր ծառայություններից, որի մեջ մտնում են բուժանձնակազմի խնամքը, հիվանդանոցային սենյակը, և անձնական հիգիենայի պարագաները:
  • Մարզերի բնակիչների համար, կացարան չունենալու դեպքում անվճար մեկօրյա մնալու հնարավորություն։
  • «Նորմեդ» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ մեր բոլոր պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն և հոգատար վերաբերմունք:
  • Մեր բժիշկների գիտելիքների ու հմտության, արտասահմանյան առաջատար բժշկական ֆիրմաների սարքավորումների ու բժշկական տեխնիկայի շնորհիվ կիրառվում են ժամանակակից և նվազագույն ինվազիվ մեթոդներ, որն էլ հնարավորություն է տալիս պացիենտներին արագ ապաքինվել:

Անոթային վիրաբուժություն

«Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են մակերեսային և խորանիստ երակների բոլոր պաթոլոգիաների ախտորոշում և բուժում՝ միջազգային արդի ուղեցույցներին համապատասխան: Վարիկոզ հիվանդության ցանկացած փուլում և անգամ բարդացած դեպքերում մենք կիրառում ենք մեթոդներ, որոնք չեն ուղեկցվում կտրվածքներով և կատարվում է տեղային անզգայացմամբ:Մեր կենտրոնը յուրահատուկ է նաև խորանիստ երակների սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման առումով: Այսպես, խորանիստ երակների սուր թրոմբոզների դեպքում իրականացնում ենք կաթետերային թրոմբոլիզ, որը հնարավորություն է տալիս 24-48 ժամվա ընթացքում ամբողջությամբ ձերբազատվել այդ վտանգավոր վիճակից: Հետթրոմբային հիվանդության դեպքում, որը հաճախ ուղեկցվում է հաշմանդամությամբ, մենք կատարում ենք խորանիստ երակների բալոնային դիլատացիա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ստենտավորում: Դրանք կատարվում են առանց կտրվածքների և տեղային անզգայացման ազդեցության տակ, պացիենտները մեկ ժամ անց վերադառնում են առօրյա կյանքին:

  • Վիրահատություններն իրականացնում է անոթային վիրաբույժ, բ.գ.թ., ԵՊԲՀ դասախոս Արամ Խաչատրյանը:
  • «Նորմեդ» բժշկական կենտրոնում լազերային կոագուլյացիայի մեթոդը ներդրվել է գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար մասնագետ Փիթըր Դրագիչի ղեկավարությամբ: Հետագա վերապատրաստումները բժիշկ Արամ Խաչատրյանը անցել է Գերմանիայում:
  • Խորանիստ երակների առաջին վիրահատությունները իրականացվել են այս ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ՌԴ առաջատար մասնագետ Իգոր Սոնկինի ղեկավարությամբ: Հետագա վերապատրաստումները բժիշկ Արամ Խաչատրյանը անցել է Սանկտ-Պետերբուրգում:

Նյարդավիրաբուժություն

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատություններ՝ նորագույն լազերային և օզոնային մեթոդներով: Վիրահատությունները իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության նյարդավիրաբուժության գծով խորհրդատու, նյարդավիրաբույժ Վիգեն Անանյանը, ով անցել է մասնագիտացված վերապատրաստում եվրոպական մի շարք երկրներում գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար վիրաբույժ Դր. Գրեգոր Կիենբախերի ղեկավարությամբ:Միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատությունների օզոնային մեթոդի կիրառումը ներդրվել է Իտալիայի Նեապոլ քաղաքի Անտոնիո Կարդարելլի հիվանդանոցի լավագույն իտալացի մասնագետների փորձի փոխանակման արդյունքում:

  • Վիրահատությունները իրականացվում են ամբուլատոր կարգով, հետվիրահատական անկողնային ռեժիմը կազմում է ընդամենը 2-3 ժամ:
  • Մեկ վիրահատության ընթացքում հնարավոր է վիրահատել մինչև 4 սկավառակի ճողվածք:
  • «Նորմեդ» բժշկական կենտրոնը արդեն իսկ իրականացրել է 500-ից ավելի վիրահատություններ վերոնշյալ մեթոդներով:

Կոլոռեկտալ վիրաբուժություն

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են թութքի հանգույցների լազերային պլաստիկա, ինչի հետևանքով իսպառ վերանում է թութքը: Վիրահատությունները իրականացնում է փորձառու վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանը, ով անցել է մասնագիտացված վերապատրաստում գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար վիրաբույժների ղեկավարությամբ:

  • Վիրահատությունները իրականացվում են ամբուլատոր կարգով,անցավ և քիչ ինվազիվ մեթոդով:
  • Հետվիրահատական անկողնային ռեժիմը կազմում է ընդամենը 2-3 ժամ:
  • Բացի թութքից կատարվում է նաև ուղիղ աղու ճաքի, խուղակների, շեքի շրջանի կոնդիլոմաների, արտաքին թութքային հանգույցների ամբուլատոր հեռացում «Սուրգիտրոն» սարքավորման միջոցով, որն, ի տարբերություն էլեկտրոկոագուլացիայի, աշխատում է լազերային եղանակով, ռադիոալիքային համակարգով և լազերային ճառագայթով, որը նպաստում է վաղ ապաքինմանը և գրեթե ցավոտ չէ:

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռում ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ իրականացնել տնային պայմաններում:

Ծանոթացե՛ք «Նորմեդ» բժշկական կենտրոնում մատուցվող բժշկական ծառայություններին։

Հիվանդությունների հետազոտում, ախտորոշում, բուժում, վիրահատություններ նորագույն և ժամանակակից տեխնոլոգիաներով։