Միջողնային սկավառակների ճողվածքներ․ բուժման ժամանակակիցներ մեթոդները

06 ՀՈՒՆԻՍԻ 2023

Միջողնային սկավառակների ճողվածքները մեջքի և վերջույթների ցավերի ամենատարածված պատճառներից մեկն են:

Երկարաժամկետ, չբուժված կամ ոչ պատշաճ բուժված ճողվածքները կարող են հանգեցնել աշխատունակության կորստի, իսկ երբեմն էլ հաշմանդամության:

Այժմ միջազգային #նյարդավիրաբուժության մեջ ի հայտ են եկել ողնաշարի լազերային վիրահատություններ, որոնք թույլ են տալիս հյուսվածքների մինիմալ վնասվածքներով ողնաշարի վրա իրականացնել բարդ միջամտություններ :
2018 թվականի դեկտեմբերից «Նորմեդ» ՍՊԸ-ում գերմանական biolitec ընկերության և Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի առաջատար մասնագետների ընկերակցությամբ իրականացվում են ՄՍՃ-ի լազերային վիրահատություններ։
Լազերային վիրահատությունները իրականացվում են տեղային անզգայացմամբ, տևում են 25-35 րոպե։ Վիրահատությունից 2-3 ժամ հետո պացիենտը սկսում է քայլել, նստել և վերադառնում է տուն:
Լազերային մեթոդով հնարավոր է միաժամանակ վիրահատել մինչև 3 ճողվածք:

Վիրահատությունները իրականացնում է ողնաշարի և գլխուղեղի վիրահատությունների 27-ամյա փորձ ունեցող նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ նյարդավիրաբուժության գծով խորհրդատու Վիգեն Գրիգորի Անանյանը

Անվճար խորհրդատվության և գրանցումների համար զանգահարել (+37410) 24-60-80, +374 91 216712 հեռախոսահամարներով