Հոլտեր հետազոտությունը սրտի աշխատանքի շուրջօրյա գրանցումն է:
Հոլտեր հետազոտությունը սրտի աշխատանքի շուրջօրյա գրանցումն է: Այն իրականացվում է արտահիվանդանոցային,այսինքն՝ բուժառուի համար առօրյա պայմաններում (աշխատանք, ուսում, ժամանց և այլն)։ Հոլտեր հետազոտությունը հնարավորություն է տալիս արձանագրել բուժառուի սրտի աշխատանքն ինչպես ֆիզիկական ակտիվության ժամանակ, այնպես էլ
հանգիստ վիճակում, արձագանքը ֆիզիկական և հուզական գրգռիչներին, քնած ժամանակ, ռիթմը և հաղորդչականությունն օրվա ընթացքում։
Հետազոտությունը հնարավորություն է տալիս գրանցել սրտամկանի ցավային և անցավ իշեմիկ վիճակները,բացահայտել ուշագնացությունների պատճառները, ինչպես նաև հակառիթմիկ և հակաիշեմիկ բուժման արդյունավետությունը:
«Նորմեդ» բժշկական կենտրոնում կիրառվող Custo guard հոլտեր մոնիտորինգի սարքը ոլորտի առաջատար՝ գերմանական Custo Med ընկերության վերջին սերնդի արտադրանքն է, որն անվտանգ, վստահելի և անփոխարինելի տեղեկատվական միջոց է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար: Custo guard-ն, ի տարբերություն մնացած
համանման սարքերի, ունի մի շարք ակնհայտ առավելություններ.
Չափազանց թեթև է և փոքր (չի երևում հագուստի տակից)
Հարմարավետ է, չկան մալուխներ կամ գոտիներ
Հեշտ և արագ փոխանցում է տվյալները
Հեշտ ախտահանվում է
Թույլ է տալիս մինչև 120 ժամ, առանց ընդհատումների, գրանցել սրտի ռիթմը՝ որևէ կերպ չխանգարելով Ձեր առօրյա ակտիվությանը։