ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

«Նորմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժնում իրականացվում է պացիենտների նյարդային համակարգի ամբուլատոր հետազոտություններ և բուժում, մասնավորապես՝

  • Վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունների բուժում,
  • Շարժողական խանգարումների բուժում,
  • ԿՆՀ-ի դեգերատիվ հիվանդությունների և դեմենցիայի բուժում,
  • ԿՆՀ-ի անոթային հիվանդությունների բուժում,
  • Հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում,
  • Գլխապտույտի բուժում,
  • Գլխացավի և դեմքի ցավերի բուժում,
  • Քնի խանգարումների բուժում,
  • Նյարդային համակարգի տոքսիկ և մետաբոլիկ ախտահարումների բուժում,
  • Տրավմաների բուժում (գանգուղեղ, ողնուղեղ, պերիֆերիկ նյարդերի):

«Նորմեդ» բժշկական կենտրոնի պացիենտները վերոնշյալ առողջական խնդիրների պարագայում հնարավորություն ունեն անցնել համալիր հետազոտություն անմիջապես մեր բժշկական կենտրոնում ի շնորհիվ բարձրակարգ մասնագետների և նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումների:

Նյարդաբանական համակարգի բոլոր ուռուցքային հիվանդություններով պացիենտները կարող են ստանալ խորհրդատվություն և ուղղորդվել համապատասխան բուժհաստատություններ: 

Մեր բոլոր պացիենտները կարող են ստանալ բժշկական եզրակացություն ախտորոշված հիվանդությունների վերաբերյալ:

Նշենք նաև, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնը տնային կանչի շրջանակներում տրամադրում է նյարդաբանի խորհրդատվություն:

​​