ՕՏՈՆԵՎՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

«Նորմեդ» բժշկական կենտրունի օտոնևրոլոգիական կաբինետում իրականացվում է ծայրամասային և կենտրոնական վեստիբուլյար ախտահարումների ախտորոշում:

«Նորմեդ» բժշկական կենտրունի օտոնևրոլոգիական կաբինետում իրականացվում է ծայրամասային և կենտրոնական վեստիբուլյար ախտահարումների ախտորոշում:

Համալիր օտոնևրոլոգիական  հետազոտությունը  իր մեջ ներառում է՝

1.Հիվանդների գանգատներ (գլխապտույտ, հավասարակշռության և կոորդինացիայի խանգարումներ,լսողոթյան անկում, սրտխառնոց, փսխում և այլն), հիվանդության պատմության (պատճառ, տևողություն և ընթացքի առանձնահատկություններ) և ընդհանուր նկարագրի (սիրտանոթային համակարգի և ողնաշարի տարած հիվանդություններ, գլխի և պարանոցի վնասվածքներ) ուսումնասիրություն:

2.ՔԿԱ օրգանների զննում ընդունված ընթացակարգով:

3.Օլֆակտոմետրիա (հոտառական ֆունկցիայի ուսումնաիրություն):

4.Լեզվի համային զգացողության  ուսումնասիրթյուն:

5.Գանգուղեղային նյարդերի վիճակի ուսումնասիրություն:

6.Հավասարակշռության և կոորդինացիայի տեստերի ուսումնասիրություն:

7.Վիդեոօկուլոգրաֆիա, ինչը թույլ է տալիս ոչ միայն գրանցել նիստագմը, այլև հաշվարկել նրա քանակական բնութագրերը, բացահայտել կամ բացառել կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիայի պատճառով առաջացնող խանգարումները :

Վիդեոօկուլոգրաֆիան կատարելուց առաջ անհրաժեշտ է պահպանել հետևյալ ցուցումները

  • Հետազոտությունից առաջ կարիք չկա ընդհատել նախապես օգտագործվող հակահիպերտենզիվ և հակացնցումային դեղերի ընդունումը:
  • Չծխել հետազոտությունից առնվազն 3 ժամ առաջ:
  • Հետազոտությունից առնվազն 24 ժամ առաջ սուրճ չօգտագործել:
  • Հետազոտությունից առնվազն 72 ժամ առաջ, ալկոհոլային խմիչքներ չօգտագործել:
  • Հետազոտության ներկայանալ առանց դիմահարդարման:
  • Հետազոտությունից առաջ չօգտագործել՝ 
  • Պրեպարատներ գլխապտույտի դեմ,
  • Հակահիստամինային պրեպարատներ,
  • Տրանկվիլիզատորներ
  • Սեդատիվներ
  • Բարբիտուրատներ,
  • Խինիններ:

9.Կալորիկ և  պտույտային Էքսպերիմենտալ փորձերի անցկացում:

10.Ստաբիլոմետրիա :

«Նորմեդ» բժշկական կենտրոնի  ժամանակակից սարքավորումների օգտագործումը ոչ միայն զգալիորեն ընդլայնում է ստատոկինետիկ հետազոտությունների դիագնոստիկ կարողությունները, այլև թույլ է տալիս կատարելագործել և բարձրացնել վեստիբուլյար ռեաբիլիտացիայի արդյունավետությունը: